ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 
  • Տղամարդկություն կլինի ձախողումներն ընդունելը

    Տղամարդկություն կլինի ձախողումներն ընդունելը

    12.01.2013| 21:57
    Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ քաղաքական դաշտում նախագահական ընտրություններից հետո հստակ վերադասավորումներ կկատարվեն և եթե ազատական ուժերը կարողանան ընդհանուր հայտարարի գալ` լավ է:
  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «Ցույց տվեք մեկ ուրիշի, ով ինձնից խելոք է»

    Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «Ցույց տվեք մեկ ուրիշի, ով ինձնից խելոք է»

    12.01.2013| 21:46
    Նախագահ ընտրվելու դեպքում Հրանտ Բագրատյանը իբրև վարչապետ Հայաստան կհրավիրի «հզոր տնտեսագետ» Հրայր Սիմոնյանցին, որ այժմ Մոսկվայում է: Արտաքին գործերի նախարարի «շատ լուրջ թեկնածուներ» են նրա գնահատմամբ` Ալեքսանդր Արզումանյանը և Վլադիմիր Կարապետյանը:
  • Գարիկ ՔԵՌՅԱՆ. «Նախընտրական շրջանն անցավ քաղաքական բամբասանքներով»

    Գարիկ ՔԵՌՅԱՆ. «Նախընտրական շրջանն անցավ քաղաքական բամբասանքներով»

    12.01.2013| 16:18
    «Ինչպիսի՞ն է հասարակության քաղաքական և հոգեբանական պատրաստվածությունն առաջիկա քաղաքական զարգացումներից ու նախագահական ընտրություններից առաջ»: Այս թեմային էր նվիրված հոգեբան Աննա Բադալյանի և քաղաքագետ Գարիկ Քեռյանի այսօրվա ասուլիսը:
  • Բանի տեղ դնող չկա

    Բանի տեղ դնող չկա

    11.01.2013| 19:36
    Հանրությունը դեռ չի սթափվել իրեն «նախագահացու» պատկերացնողների հիթ շքերթից, հիմա էլ ստիպված է դիմանալ նրանց օրումեջ արվող հայտարարություններին: Այս անգամ էլ նախագահի քաղաքագետ թեկնածուն նախահացադուլյան հայտարարություններ է անում: Անդրեաս Ղուկասյանը դիմել է մյուս թեկնածուներին, բացի Սերժ Սարգսյանից, որպեսզի «միասնական ինքնաբացարկ» հայտարարեն և նոր քաղաքական իրողության սկիզբ դնեն:
  • Ազատ ԱՐՇԱԿՅԱՆ. «Արտագաղթը նույնիսկ անհրաժեշտ բան է»

    Ազատ ԱՐՇԱԿՅԱՆ. «Արտագաղթը նույնիսկ անհրաժեշտ բան է»

    11.01.2013| 16:57
    ԳԽ նախկին պատգամավոր Ազատ ԱՐՇԱԿՅԱՆԸ, ի տարբերություն Թևան Պողոսյանի, ընտրությունները դիտարկում է այլ կերպ: Նա կարծում է, որ Հանրապետական կուսակցության «վարձկանները» և այդ կուսակցության զգալի մասը, պետք է հեռանան իշխանությունից, քանի որ նրանք արդեն «հագեցել են»:
  • Թևան ՊՈՂՈՍՅԱՆ. «Մենք համոզելու ենք ժողովրդին, որ մեր ծրագիրն ավելի լավն է»

    Թևան ՊՈՂՈՍՅԱՆ. «Մենք համոզելու ենք ժողովրդին, որ մեր ծրագիրն ավելի լավն է»

    11.01.2013| 16:53
    «Մենք փորձելու ենք ՀՀ քաղաքացիներին համոզել, որ մեր ապագա տեսլականն ավելի լավն է, քան ներկայիս Հաայստանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան ՊՈՂՈՍՅԱՆԸ:
  • Էլի զարթնեցին

    Էլի զարթնեցին

    11.01.2013| 00:38
    Որքան մոտենում է նախագահի ընտրությունը, այնքան տարատեսակ քաղաքական ուժեր, «ճ կլասի» միավորումներ, հայրենակցական միություններ թեկնածուներին աջակցություն հայտնելու հայտարարություններ են անում: Հիմնականը, իհարկե, գործող նախագահին սատարելու «անհագ մղումն» է, որով հերթական անգամ իրենց մասին են հիշեցնում, հետո էլ «ոտքի» տեղ անում, որ հետագայում հանգիստ նախագահի «դուռը» գան:
  • «Տեղեկատվական բոչկաներին» պետք է մոտենալ  ըմբռնումով և ոչ մեծ հուզականությամբ

    «Տեղեկատվական բոչկաներին» պետք է մոտենալ ըմբռնումով և ոչ մեծ հուզականությամբ

    11.01.2013| 00:35
    Հայաստանի քաղաքական դաշտում հաստատված ավանդույթներից մեկն արտաքին գործոնի շահարկումն ու սեփական նպատակներին ծառայեցնելն է: Բավական է միայն հիշել Լևոն Տեր-Պետրոսյանի 5 տարի առաջ ձևավորած «համաժողովրդական շարժումը», երբ ՀՀՇ ղեկավարները փորձում էին ոչ միայն լայն հասարակական աջակցության պատրանք ստեղծել, այլև լրջագույն աշխատանք էին տանում հիմնականում արևմտյան գործոնի` ԵՄ և ԱՄՆ աջակցությունը շահարկելու և դրանով իսկ ընտրազանգվածը մեծացնելու և ոգևորելու ուղղությամբ:
  • Դավիթ Հակոբյան. «Ես եղել եմ, կամ, և լինելու եմ նախագահի առաջին հավակնորդը»

    Դավիթ Հակոբյան. «Ես եղել եմ, կամ, և լինելու եմ նախագահի առաջին հավակնորդը»

    10.01.2013| 17:23
    «Ինձ այս տասն օրերի ընթացքում անընդհատ հարցնում են` ինչո՞ւ չառաջադրվեցի: Ես մի պատասխան ունեմ` քաղաքական գործիչներ չեն դառնում, այլ ծնվում են, ուղղակի գործունեության մեջ հղկվում են»,-նկատեց երկրի գլխավոր մարքսիստը:
  • Դավիթ Հակոբյան. «Ներկա իշխանությունը պարտադիր կվերընտրվի` իր բոլոր լծակների շնորհիվ»

    Դավիթ Հակոբյան. «Ներկա իշխանությունը պարտադիր կվերընտրվի` իր բոլոր լծակների շնորհիվ»

    10.01.2013| 17:15
    Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ կարծիքով, Սերժ Սարգսյանը շատ բարդ արտաքին քաղաքականության առջև է կանգնելու, քանի որ «կոմպլիմենտարիզմն» այլևս արհամարհված է, և բոլոր կողմերից պահանջում են կոնկրետություն` Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն»: